Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԵՄ 718 հազար եվրո դրամաշնորհով Արթիկում և Ապարանում արևային կայաններ կկառուցվեն

ԵՄ 718 հազար եվրո դրամաշնորհով Արթիկում և Ապարանում արևային կայաններ կկառուցվեն
11.06.2018 | 16:01

ԵՄ-ն «Հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում 718000 եվրո դրամաշնորհ է տրամադրում Ապարանում ու Արթիկում 3 տարում արևային կայանների կառուցման համար: Արթիկում կառուցվող արևային կայանը լինելու է խոշորագույններից մեկը իր հզորությամբ: ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլին, որ նաև ծրագրի ղեկավարն է, ասաց, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի էներգետիկ ոլորտում կայուն զարգացումը:


«Էներգետիկան ԵՄ աջակցության հայեցակարգի կարևոր թեմաներից մեկն է Հայաստանում: Տարածաշրջանային այս ծրագրին Հայաստանի մասնակցությունը թույլ է տալիս օգտվել լավագույն փորձից, որ աշխարհում գոյություն ունի էներգաարդյունավետության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի խթանման ոլորտում: Էներգետիկ ոլորտը կարևոր է ԵՄ-ի համար, և 2019-ին Եվրամիության՝ Հայաստանում իրականացվելիք միջոցառումների ծրագրերում էներգետիկայի թեման կարևոր դեր է ունենալու: Էներգետիկայի միջոցով կարելի է օգնել և կանաչ տնտեսության զարգացմանը, և կանաչ էներգիայի արտադրությանը, և բնապահպանական հարցեր լուծել»,- նշեց Բաջիոլին:


Ծրագիրն իրականացնող Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանն ասում է, որ ԵՄ դրամաշնորհի առյուծի բաժինը Արթիկում է ներդրվելու, քանի որ նաև համայնքն է մասնակցում․«Սա եզակի դեպքերից է, որ համայնքը Եվրամիության հետ ոչ միայն ընդունող շահառուի դերում է, այլ՝ համաֆինանսավորող: Եվ շատ առատաձեռն և պատրաստակամ գտնվեց Արթիկի համայնքը, որը և համայնքապետարանը բավական զգալի համաֆինանսավորում հատկացրեց»: Պասոյանի խոսքով՝ «պարտադիր էր համամասնությունը 80:20՝ 80-ը Եվրամիությունն է, 20-ը՝ քաղաքը»: «Արևային կայանի համար էդ 20 տոկոսը ահռելի գումար է, հատկապես՝ հայկական համայնքների համար»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ